Կատուների արգելոցը ժողովրդականություն վայելող տեսարժան վայր է դարձել Հավայան կղզիներում

Armenpress 16:10, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավայան կղզիներում գտնվող արգելոցը, որտեղ 600 վայրի կատուներ են ապրում, դարձել Է Լանայի կղզու տեսարժան վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Արգելոցը բացել Է Քեթի Քերոլը այն բանից հետո, երբ 2001 թվականին նա տեղափոխվեց այդ կղզի: Այն ժամանակ նա շփոթահար վիճակում հայտնվեց այն բանից, որ կղզու վրա հայտնաբերեց հարյուրավոր անօթեւան եւ քաղցած կատուների:

Գրեթե երկու տասնամյակ անց այդ կենդանիները վայելում են կանոնավոր կերը, արգելոցի հյուրերի փաղաքշանքն ու հսկայական ուշադրությունը:

Կատուների ապաստանը գրեթե լիովին ապրում Է զբոսաշրջիկների նվիրատվությունների հաշվին: Անցյալ տարի այստեղ են այցելել ավելի քան 10 հազար հյուրեր, չնայած այն բանին, որ կղզում մշտապես ապրում Է միայն 3 հազար մարդ:

«Այստեղ մարդիկ են գալիս ամբողջ աշխարհից,-ասում Է արգելոցի գործադիր տնօրեն Կիոնի Վոնը:-Շատ հաճելի Է ժպիտներ տեսնել նրանց դեմքերին: Հիանալի Է, որ այդ կատուներն այսքան ուշադրություն են գրավում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am