Գևորգ Կոստանյանը չի բացառում նախորդ իշխանությունների օրոք դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքերը

Armenpress 15:50, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ նախորդ իշխանությունների օրոք դատարանի կամ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր եղած լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք  դատարանների նկատմամբ ճնշումը գալիս է նախորդ իշխանություններից:

«Իմ մասնագիտությամբ պայմանավորված ես չեմ կարող ինձ շռայլություն թույլ տալ և գնահատական հնչեցնել։ Ես չեմ բացառում, որ նման դեպք եղել է, բայց դա պետք է լինի փաստարկված եւ հիմնավորված: Եթե դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր կան և եթե երբևէ եղել են, պետք է պատասխանատուները պատժվեն»,-նշեց Կոստանյանը:

Կոստանյանն արձանագրեց, որ դատական իշխանության անկախության երաշխավորումը և անհրաժեշտությունը եղել է միշտ՝ սրանից 15 տարի առաջ, նաև հիմա:  Նրա կարծիքով՝ դատավորների անկախության և դատավորների նկատմամբ որևէ ճնշումը բացառելուն ուղղված պետք է  գործուն միջոցներ ձեռնարկեն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am