Վախճանվել է «Ալֆ»-ի եւ «Սեզամ փողոցի» սցենարիստը՝ Թադ Մամֆորդը

Armenpress 15:21, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 67 տարեկան հասակում վախճանվել Է «Ալֆ» սերիալի սցենարիստ եւ պրոդյուսեր Թադ Մամֆորդը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է The Hollywood Reporter-ը, հայտնել Է նրա քեռորդին՝ Ջոն Սիմսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մամֆորդը կյանքից հեռացել Է Մերիլենդի նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքում: Մահվան պատճառը դեռեւս չի բացահայտվում:

Կինեմատոգրաֆիստը չորս անգամ անվանակարգվել Է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի: 1973 թվականին նա պարգեւն ստացել Է «Էլեկտրական ընկերություն» ուսուցողական մանկական հաղորդման համար: «Ալֆ»-ից եւ «Էլեկտրական ընկերությունից» բացի, Մամֆորդը աշխատել Է այնպիսի շոուների վրա, ինչպիսիք են՝ «Ռազմադաշտային հոսպիտալը», «Նյու Յորքի ոստիկանությունը, «Սեզամ փողոցը», «Քոսբիի շոուն» եւ «Բլու խելացի շունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am