«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման

Armenpress 13:23, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:  

Դատապարտյալների խոսքով՝ նմանատիպ միջոցառումները փոխանցում են դրական լիցքեր, ապահովում են ոչ միայն իրենց զբաղվածությունը, այլև նպաստում են առողջ ապրելակերպին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում միտված են այսպիսի միջոցառումներն ավելի հաճախակի դարձնել. այս ճանապարհով դատապարտյալին հնարավորություն է տրվում վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը և կարգավորել սոցիալական վարքը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am