Իսպանական ոստիկանությունը ձերբակալել Է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամների

Armenpress 12:12, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել Է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամների, որոնք մեղադրվում են Բարսելոնայում ու նրա արվարձաններում բնակարանների ու տների կողոպուտների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Ձերբակալվածների խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել Է 130 հազար եվրո, 2 կիլոգրամ ոսկյա զարդեր, Էլեկտրատեխնիկա, ինչպես նաեւ բնակարանների կողոպտման համար նախատեսված սարքեր:

Ձերբակալվածների թվում Է հանցախմբի 53-ամյա պարագլուխը: Նա, հետաքննության տվյալներով՝ ղեկավարում Էր կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը Բարսելոնայում, Ալիկանտում եւ Սեւիլիայում: Կատալոնիայի ոստիկանության տվյալներով՝ գերատեսչությունը որոնում Է այդ հանցավոր խմբավորման եւս 10 անդամների:

Ոստիկանությունում նշել են, որ սեպտեմբեր ամսին կասեցրել են երկու խմբավորումների գործունեությունը, ինչը 50 տոկոսով նվազեցրել Է գողությունների թիվը տարածաշրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am