Փհենյանը եւ Սեուլը ռազմական լարվածութան թուլացման միջոցներ են ձեռնարկելու Կորեական թերակղզում

Armenpress 10:22, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջկորեական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Միջոցառման հեռարձակումն իրականացրել Է Սեուլում գործող մամուլի կենտրոնը:

«Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվեցին սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու»,- ընդգծել Է նախագահը: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նա նշել Է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, իր հերթին, ելույթ ունենալով բրիֆինգում, նշել Է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրված ռազմական համաձայնագիրը ավանդ կներդնի Կորեական թերակղզու միջուկազերծման գործում:

Համաձայնագրի տարածված տեքստում կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նաեւ Հյուսիսը եւ Հարավը մինչեւ ընթացիկ տարվա վերջը կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am