Apple-ը թողարկել է iOS12-ը

Armenpress 16:10, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը թողարկել Է իր շարժական սարքերի օպերացիոն համակարգի նորացումը՝ iOS12-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարում են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր համակարգը մեծացնում Է հավելվածների եւ խցիկի արտադրողականությունը: Ալբոմներում լուսանկարների որոնումը հնարավոր Է ինչպես տեղերով, այնպես Էլ հանգուցային բառերով եւ կիրառված Էֆեկտներով:

Դեռ ավելին, նոր օպերացիոն համակարգում FaceTime խմբակային զանգերի կարելի Է հրավիրել մինչեւ 32 մարդու: Ընդ որում՝ օգտատերերին հասանելի կլինեն ոչ միայն Animoji անիմացված սմայլները, այլեւ գեներացված Memoji-ները, որոնք կարող են նմանակել իրական զրուցակիցների հույզերը:

Նոր օպերացիոն համակարգը հասանելի Է iPad Air-ի, iPhone 5s-ի եւ սմարթֆոնի ավելի նոր սերունդների համար, ինչպես նաեւ վեցերորդ iPod Touch-ի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am