Սոբյանինն ստանձնեց Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնը

Armenpress 14:39, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ընտրված քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 18-ին «Զարյադիե» համերգասրահում կայացած հանդիսավոր արարողությանը երդում Է տվել եւ պաշտոնապես ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը Սոբյանինին հանձնել Է Մոսկվայի քաղաքագլխի վկայականը եւ պաշտոնեական նշանը:

Արարողության հյուրերի թվում Էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Պաշտոնակալման արարողությանը նաեւ հրավիրված Էին կրոնական տարբեր դավանանքների, վետերանների ու հասարակական միավորումների ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, մի շարք տարածաշրջանների նահանգապետներ, Մոսկվայի կառավարության անդամներ, պատգամավորներ, բիզնես-հանրակցության ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Մոսկվայի քաղաքագլխի սեպտեմբերի 9-ի ընտրություններում Սոբյանինը հավաքել Էր ձայների 70,17 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Էր 30,14 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am