Չեմպիոնների լիգան վերադառնում է  

Armenpress 10:15, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշարում մեկնարկում են խմբային փուլի առաջին տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կմեկնարկեն A, B, C, D խմբերի խաղերը. A խումբ. «Մոնակո»-«Ատլետիկո», «Բրյուգե»-«Բորուսիա», B խումբ. «Բարսելոնա»-«ՊՍՎ», «Ինտեր»-«Տոտենհեմ», C խումբ. «Լիվերպուլ»-«ՊՍԺ», «Ցրվենա Զվեզդա»-«Նապոլի»: Եվ վերջին` D խմբում, «Գալաթասարայ»-ը կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Շալկե»-ն` «Պորտու»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am