Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել

Armenpress 14:01, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր Է ստորագրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագրի դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 17-ին հաղորդվում Է նախագահի կայքում:

«Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 6-ի որոշման համաձայն՝ աջակցության են արժանացել Ուկրաինայի կողմից Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին 1997 թվականի մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի դադարեցման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության առաջարկությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am