Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ

Armenpress 10:53, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերևի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպումը մեկնարկել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։

Կողմերը շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am