Բակո Սահակյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Armenpress 20:11, 15 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ եւ ԱՀ կառավարությունների մի խումբ անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, բնապահպանության ոլորտներում մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am