Վանաձորի «Լոռի»-ն շարունակում է հաղթարշավը

Armenpress 18:24, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռո մարզի համանուն թիմը շարունակում է հաղթարշավը ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լոռի»ն Վանաձորի քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր  «Գանձասար-Կապան»-ին և հաղթեց մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: Վանաձորյան ակումբի կազմում աչքի ընկան՝ Ստեֆան Ադջումանին, Սանդի Ինուսան, Իսահ Ալիյուն: «Գանձասար-Կապան»-ը անցած 6 տուրերում ոչ մի հաղթանակ չի տոնել:

Տուրի մյուս խաղերում, սեպտեմբերի 16-ին կմրցեն «Արարատ»-«Փյունիկ» և «Բանանց»-«Ալաշկերտ» զույգերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am