ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին

Armenpress 17:48, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՅԴ-ին ու նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը. 

«Սեպտեմբերի 15-ին, hraparak.am  կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն  ու իր շրջապատը  որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների,  տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը  Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում»,- ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am