«Երկիր ծիրանի»-ն քայլարշավ իրականացրեց Աջափնյակ վարչական շրջանում

Armenpress 14:56, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում սեպտեմբերի 15-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում   քայարշավ իրականացրեց  «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ կուսակցության քաղաքապետի թեկնածու  Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զարուհի Փոստանջյանը համակիրների հետ  շրջեց Աջափնյակի փողոցներով ու բակերով:

Աջափնյակ վարչական շրջանում քայլարշավի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները նշեցին, որ նախընտրական 19 կետ ունեցող ծրագրով կլուծվեն երևանցիների արջև ծառացած խնդիրները, որոնցից հրատապ են աղբահանությունն ու հասարակական տրանսպորտը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը  կներկայանա 4 համարի ներքո՝ «Արդարություն և օրենք» կարգախոսով: Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին իրենց մասնակցությունը կբերի 12 կուսակցություն և դաշինք:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am