Գևորգ Ղազարյանը չի մասնակցել «Պորտու»-ի դեմ խաղին

Armenpress 11:24, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը բաց է թողել ակումբի հերթական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1-ին տուրում «Շավիշ»-ը, որտեղ խաղում է Ղազարյանը, մրցում էր «Պորտու»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am