Հոկտեմբերին Երևանում կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA» միջազգային 8-րդ ցուցահանդեսը

Armenpress 21:12, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17-19-ն  արդեն 8-րդ անգամ կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA» միջազգային ցուցահանդեսը և բիզնես համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչ «Զառուբեժ-Էքսպո»  ընկերությունից, այն  լավագույն հարթակ է՝ ներկայացնելու երկու կողմերի նոր հնարավորություններն ու քննարկելու գործարար նախաձեռնությունները: Ցուցահանդեսին, ինչպես նաև դրա շրջանակներում անցկացվող երևանյան բիզնես-ֆորումին տարիների ընթացքում մասնակցում են արդյունաբերական ձեռնարկություններ, գիտական եւ կրթական կազմակերպություններ այնպիսի բնագավառներից, ինչպիսիք են էներգետիկան, մեքենաշինությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ներդրումները, գյուղատնտեսության, բժշկության, կրթության ոլորտները:

Ըստ  աղբյուրի՝ ցուցահանդեսի է բարձր ներկայացուցչական մակարդակը մշտապես ընդգծվում է ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի գործարարների մասնակցությունը:

Մասնակիցների համար մշակվել է ծավալուն բիզնես ծրագիր, որը ներառում է շնորհանդեսներ, կլոր սեղաններ: Ցուցահանդեսի ժամանակ տեղի կունենան շփումներ B2B ձեւաչափով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am