Հայաստանը մշակույթ սպառողների երկիր է. Սվիտալսկի

Armenpress 16:17, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև կապերն իսկապես ամուր են և պատշաճ հեռանկարներ ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկած «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումին այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ ֆորումը խորհրդանշանական նշանակություն ունի: «Մենք հայկական մշակույթը համարում ենք մեր ինքնության մի մասը: Հայաստանը արվեստագետների, մշակույթը սպառողների երկիր է: Շատ հուզիչ է, որ Երևանում ֆիլհարմոնիկ դահլիճները լի են մարդկանցով»,-ասաց նա:

Հայաստանում ԵՄ դեսպանը, խոսելով Կոմիտասի մասին, նշեց, որ նա հայկական մշակույթի ինքնության թանկարժեք քարերից մեկն է: Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերեց՝ փայփայելու, պահպանելու համար իր ժողովրդականը:

«Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 15-ը:

Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների՝ հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկելու երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, փորձի փոխանակում կազմակերպելու դասախոսությունների միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am