Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արկադի Դվորկովիչին

Armenpress 19:27, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արկադի Դվորկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին եւ նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արկադի Դվորկովիչը, ովքեր վաղեմի բարեկամներ են, մտքեր են փոխանակել «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեության, գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am