Փոքր երեխաներն օգտագործում են նույն այն ժեստերը, ինչ եւ շիմպանզեն. գիտնականներ

Armenpress 14:05, 13 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ-Էնդրյուսի համալսարանից գիտնականները պարզել են, որ մեկից մինչեւ երկու տարեկան երեխաներն օգտագործում են 52 ժեստ, որոնց ավելի քան 95 տոկոսն օգտագործում են նաեւ շիմպանզեները՝ գորիլաների հետ: Աշխատությունը հրապարակված Է Animal Cognition գիտական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողները բարձրագույն պրիմատների հաղորդակցությամբ զբաղվում են ավելի քան 20 տարի: Դրա հետ մեկտեղ նրանք առաջին անգամ դիմել են փոքր երեխաների շփման ոչ բանավոր միջոցների ուսումնասիրությանը եւ զարմացել, թե որքան շատ նմանություններ Է հաջողվել հայտնաբերել:

Շիմպանզեների նկատմամբ դիտարկումները կատարվել են Ուգանդայում՝ նրանց բնակության բնական միջավայրում, իսկ երեխաների նկատմամբ՝ դաստիարակչական հաստատություններում եւ տնային պայմաններում: Գիտնականները նաեւ օգտագործել են գորիլաների ժեստերի վերաբերյալ այն տվյալները, որոնք ստացվել են նախորդ ուսումնասիրություններից մեկի ընթացքում:

Գիտնականները երեխաների մոտ առանձնացրել են 52 ժեստ: Պարզվել Է, որ շիմպանզեն օգտագործում Է դրանցից 46-ը (89 տոկոսը), իսկ գորիլաների հետ միասին՝ 50 ժեստ (96 տոկոսը):

Օրինակ՝ ե՛ւ շիմպանզեների ձագերը, ե՛ւ երեխաները տարբեր բաներ հայտնելու համար ծափ են տալիս, դոփում են, գրկախառնվում եւ տարուբերում են գլուխները: Համընկնումները ցույց են տալիս, որ այս բնածին ժեստերը 5-6 մլն տարի առաջ «ժառանգվել են» ընդհանուր նախնուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am