Թոշակառուների կյանքի համար առավել հարմարավետ երկրների վարկանիշը գլխավորել Է Շվեյցարիան

Armenpress 17:49, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոշակառուների կյանքի համար առավել հարմարավետ երկրների վարկանիշը գլխավորել Է Շվեյցարիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Irish Times տեղական թերթը՝ վկայակոչելով այն ցուցակը, որը վեցերորդ տարին անընդմեջ կազմում Է Natixis միջազգային ֆինանսական կորպորացիան: Այդ ցուցակում աշխարհի 43 երկրների դասակարգումը որոշվել Է ֆինանսատնտեսական եւ սոցիալական իրադրության 18 ասպեկտների վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով բուժսպասարկման մակարդակը, հնարավոր ամեն տեսակ արտոնությունների առկայությունը, կյանքի ընդհանուր մակարդակը:

Շվեյցարիային հաջորդում են՝ Իսլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում են Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Յոթերորդ տեղն զբաղեցրել Է Իռլանդիան, որը կարողացել Է վերջին երեք տարվա ընթացքում 19-րդ տեղից միայն անցյալ տարվա համեմատությամբ բարձրանալ միանգամից յոթ դիրքով: «Թոշակային տասնյակում» տեղ են գտել նաեւ Դանիան, Կանադան եւ Նիդեռլանդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am