Սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվել

Armenpress 17:48, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետական սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱԴԾ-ի վարչությունից, սեպտեմբերի 9-ին եւ 11-ին իրավապահների կողմից Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում հայտնաբերվել ու ոչնչացվել Է 773 կիլոգրամ կանեփ: Ավելի վաղ կանեփի ցանքատարածությունների ոչնչացման համանման գործողություններ են անցկացվել Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am