Գիտնականները պարզել են կոֆեինի օգտակարությունը երիկամների քրոնիկական հիվանդության դեպքում

Armenpress 16:39, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ կոֆեինի օգտագործումն ավելացնելը կարող Է նպաստել այն մարդկանց մոտ մահվան ռիսկի նվազմանը, որոնք տառապում են երիկամների քրոնիկական հիվանդությամբ: Հետազոտությունը հրապարակված Է Nephrology Dialysis Transplantation հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոֆեինի հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը կարող Է պայմանավորված լինել օրգանիզմի վրա անոթների մակարդակով նրա ներգործությամբ: Ինչպես հայտնի Է, այդ նյութը նպաստում Է ազոտի օքսիդի դուրսբերմանը՝ դրանով իսկ բարելավելով արյունատար անոթների աշխատանքը: Ուսումնասիրությունը, որն ընգրկել Է 4 հազար 863 մարդու, ցույց Է տվել հակադարձ կապը կոֆեինի օգտագործման եւ երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող մարդկանց շրջանում բոլոր պատճառներից մահացության միջեւ: Ավելի մեծ քանակությամբ այդ նյութն օգտագործած պացիենտների մոտ մահվան ռիսկը հինգ տարվա ընթացքում միջին հաշվով նվազել Է գրեթե 25 տոկոսով նրանց համեմատությամբ, ովքեր ավելի քիչ կոֆեին են ընդունել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am