Ատլետիկայի հավաքականը նոր անդամ կունենա  

Armenpress 15:02, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատլետիկայի հավաքականը նոր անդամ կունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Հայաստանի հավաքականին միանալու ցանկություն է հայտնել ամերիկահայ վազորդ Ալեքսան Դոնիկյանը: «Վստահ եմ, Ալեքսանը կկարողանա ուրախացնել մեզ իր գրանցելիք արդյունքներով` բարձր պահելով Հայաստանի պատիվը»,-ասաց Էմմիյանը:

Դոնիկյանը պետք է դեռ Հայաստանի քաղաքացիություն ստանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am