Ուելսում ինսուլինի արտադրմանը նպաստող դեղորայք են թեստավորում

Armenpress 13:09, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսում հետազոտողները թեստավորում են նոր դեղորայք, որը պետք Է վերականգնի ենթաստամոքսային գեղձի այն բջիջները, որոնք ինսուլին են արտադրում, եւ առաջին տիպի շաքարախտով հիվանդներին օգնի նվազեցնելու հորմոնի օգտագործումը կամ Էլ ընդհանրապես հրաժարվել ներարկումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Wales Online-ը:

Նրա տվյալներով՝ նոր պատրաստուկը դեռեւս անվանում չունի: Արդեն երկու պացիենտ փորձարարական դեղորայքի չափաբաժին են ստացել Ուելսի համալսարանական հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների բաժանմունքում: Շուտով փորձագետները ձեռնամուխ կլինեն արդյունքների գնահատմանը:

«Ինսուլինի ներարկումները մեծ հոգս են բոլոր այն նրանց համար, ովքեր տառապում են առաջին տիպի շաքարախտով: Նոր թերապիան կարող Է օգնել նվազեցնելու ինսուլինի այն քանակությունը, որը պահանջվում Է առաջին տիպի շաքարախտով հիվանդներին, եւ նրանց ավելի արդյունավետ հսկողություն առաջարկելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ»,-կարծում Է դոկտոր Մոհամադ Ալհաջ Ալին, որը հետազոտության վրա աշխատում Է Կարդիֆեում:

Առայժմ դեղորայքի օգտագործումը զգալի կողմնակի ազդեցություններ չի ունեցել, բայց դրա արդյունավետության մասին հայտարարելը նույնպես վաղ Է, նշում Է հրատարակությունը: Հետազոտողները ցանկանում են փորձարկումներում ներգրավել ութ կամավորների, որոնք շաքարախտով տառապում են ավելի քան երկու տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am