ԵՄ-ին հարկավոր է անկախ խաղորդ դառնալ միջազգային հարաբերություններում. Յունկեր

Armenpress 12:23, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության համար եկել Է ժամանակը սուվերեն խաղորդ դառնալու միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանին հղած ուղերձում:

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական հանգամանքները, ԵՄ-ի համար եկել Է ժամանակը սուվերեն, ինքնուրույն գլոբալ խաղորդ դառնալու միջազգային հարաբերություններում»,- ասել Է նա Ստրասբուրգում: Յունկերը նաեւ կոչ Է արել համատեղ պաշտպանական քաղաքականություն վարել: «ԵՄ-ն մտադիր չԷ ռազմականանալ, բայց մեզ ավելի մեծ անկախություն Է հարկավոր պաշտպանության ոլորտում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am