Տանզանիայի նախագահը հղիությունից պաշտպանվողներին մեղադրել Է ծուլության մեջ

Armenpress 11:57, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հայտարարել Է, թե հարկավոր չԷ պաշտպանվել հղիությունից: Նրա խոսքը փոխանցել Է The Guardian-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արեւելաաֆրիկյան երկրի ղեկավարի կարծիքով, հակաբեղմնավորիչներից օգտվում են ծույլ մարդիկ, որոնք չեն ցանկանում աշխատել եւ մեծ ընտանիք պահել: Նա հավելել Է, որ նրանք, ովքեր քարոզում են պաշտպանվել հղիությունից, վատ խորհրդատուներ են: «Դուք (…) լավ ֆերմերներ եք,-ասել Է նա՝ դիմելով ժողովրդին,-դուք կարող եք կերակրել ձեր երեխաներին՛ Դուք ինչո՞ւ պետք Է պաշտպանության դիմեք»:

Օրենքի համաձայն, Տանզանիայում կանայք հղիությունից պաշտպանվելու իրավունք ունեն: Սակայն հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու հնարավորություն բոլոր չԷ, որ ունեն: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում կանանց մեկ երրորդն զբաղվում Է ընտանիքի պլանավորմամբ, հակաբեղմնավորիչներից օգտվելու հնարավորությունը սահմանափակ Է գյուղական շրջաններում: Միջին հաշվով յուրաքանչյուր տանզանացի կին իր կյանքի ընթացքում ունենում Է հինգ երեխա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am