Մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը. The Guardian

Armenpress 09:53, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին 90 տարեկան հասակում մահացել Է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian թերթը՝ հղում անելով նրա ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ երկու շաբաթ առաջ դերասանուհին ինսուլտ Է տարել:

Ֆենելլա Ֆիլդինգը ծնվել Է Լոնդոնում: Նա հայտնի Է դարձել «Այդպես Էլ շարունակիր» (1958-1992թթ.) կատակերգական ֆիլմերի շարքում եւ «Պիկվիկյան ակումբի գրառումները» սերիալում (1985) խաղացած դերերով: Նա նաեւ նկարահանվել Է «Ծծկերները» (2007-2013) երիտասարդական սերիալում, որը ժողովրդականություն Է վայելել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am