Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները

Armenpress 17:46, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությոան շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։

Պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաև փախստականների ներհոսքի վտանգ: Առկա է պայմանական սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաև ահաբեկիչներ:

Արտակարգ ռեժիմով  իր գործառույթներն է իրականացնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am