Շախմատիստ Գևորգ Հարությունյանը «Իմպերիա» միջազգային մրցաշարում գրավեց 3- րդ հորիզոնականը  

Armenpress 14:35, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ավարտվեց «Իմպերիա» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին շախմատի ֆեդերացիայից: Միջազգային այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանեցին Նիկիտա Մայորովը և Ռոլանդ Սալվադորը:

Մրցաշարին մասնակցում էր 26 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am