Լքված հարսնացուն հարսանիքն առանց փեսացուի նշելու միջոց Է գտել

Armenpress 13:50, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փեսացուի կողմից լքված ֆրանսուհին հարսանիք Է արել ինքն իր հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել Է Greek City Times հրատարակությունը: Ռեյմս քաղաքի բնակչուհի Լետիսիա Նգուենը իր երիտասարդ ընկերոջ հետ հանդիպում Էր շուրջ երեք տարի: 38-ամյա կինը եւ նրա զուգընկերը ցանկանում Էին հարսանիքից հետո երեխա ունենալ եւ ակտիվորեն մասնակցում Էին տոնի կազմակերպմանը:

Սակայն ինչ-որ պահի Նգուենի ընտրյալն սկսել Է հեռանալ Լետիսիայից, իսկ արարողությունից երեք ամիս առաջ բաժանվել Է նրանից: Ֆրանսուհին շատ Է վշտացել եւ չԷր հասկանում, թե ինչն Է դարձել բաժանման պատճառը: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար նա, այնուամենայնիվ, որոշում Է հարսանիքն անել, բայց առանց փեսացուի: Նգուենը 18 հազար ֆունտ արժողությամբ արարողությունն անցկացրել Է Սանտորինի հունական կղզում: «Հարսանիքին ներկա Էր ութ հյուր՝ ծնողներս, քույրս՝ ամուսնու հետ եւ ամենամոտ ընկերներս: Իմ անտիկվար մատանին ես դրեցի ձախ ձեռքիս միջնամատին:

Ամեն ինչ իդեալական անցավ, բայց առանց փեսացուի»,-պատմել Է Նգուենը: Արարողությունից հետո նա սառեցրել Է իր ձվաբջիջները՝ հուսալով, որ կկարողանա երեխաներ ունենալ ավելի ուշ: Նգուենը խոստովանել Է, որ շատ գոհ Է արարողությունից. «Ինձ հարկավոր Էր ինչ-որ լուսավոր բան՝ մոռանալու համար բոլոր գժտությունները: Իմ նկատմամբ վստահությունս վերականգնվեց, ես գտա ինձ: Դա իմ վերածնունդ Էր: Ինձ հետ ոչ մի տղամարդ չԷր ցանկանում ամուսնանալ, բայց ես ինքս ցանկացա ամուսնանալ ինձ հետ, որովհետեւ ես բացառիկ լավն եմ ու դա գիտեմ»: Շրջապատի մարդիկ ֆրանսուհու արարքին տարբեր կերպ են արձագանքել. ոմանք չեն հասկացել, իսկ մյուսները նրան զորակցել են եւ գովել նրա քաջությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am