Ինդոնեզիայում անտառային հրդեհի պատճառով 100 ալպինիստներ ծուղակում են հայտնվել հրաբխի կատարին

Armenpress 12:49, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ օրն Է՝ առնվազն 100 ալպինիստներ Ինդոնեզիայում արգելափակված են մնում Լավու հրաբխի կատարին՝ դրա ստորոտին մոլեգնող անտառային հրդեհի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտնել Է ANTARA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին Արեւելյան Ճավայի նահանգում բռնկած հրդեհն արդեն ճարակել Է լեռնալանջի անտառի մի մասը եւ ոչնչացրել 25-30 հեկտար հող: Ներկայում դեպի հրաբուխ տանող արահետները փակ են, բայց լեռան գագաթին են գտնվում այն 200 մարդուց բաղկացած խմբի մոտավորապես կեսը, որոնք վերելք Էին կատարել կիրակի օրը: Խմբի մնացած մասը հասցրել Է իջնել մինչեւ հրդեհի սկսվելը: Սեպտեմբերի 10-ին ալպինիստներին փրկելու համար հրաբխի շրջան Էր ուղարկվել փրկարարներից ու կամավորներից բաղկացած խումբ, սակայն առայժմ չի հաջողվել տարհանել մարդկանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am