Սահմանում կանխվել Է Իրանից արգելված հաբերի ներկրումը Հայաստան

Armenpress 11:19, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճեւան» հսկիչ-անցակետում (Սյունիքի մարզ) մարդատար ավտոմեքենայի զննում կատարելու ընթացքում, որը ժամանել Էր Իրանի Իսլամական Հանրապետությունից, հայտնաբերվել են ներկրման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի Է, օրենքով սահմանված կարգով հանձնվել Է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայում անհրաժեշտ համալիր միջոցառումներ են անցկացվում՝ պարզելու իրավախախտման բոլոր հանգամանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am