Թագուհին իր զարդերից բաժին Է հանել Մեգան Մարքլին

Armenpress 16:42, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թագավորական ընտանիքի երկրպագուները Մեգան Մարքլի ականջներին մարգարտով եւ ադամանդներով ականջօղեր են նկատել ծանր հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին WellChild Awards մրցանակների հանձնման արարողության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

Պարզվել Է, որ այդ զարդը Եղիսաբեթ Երկրորդը Սասեքսի դքսուհուն նվիրել Է իր անձնական հավաքածուից: Փորձագետների կարծիքով՝ ադամանդների եւ մարգարտի համակցությունը նշանակում Է հաջողություն եւ հովանավորություն, իսկ մարգարիտն ինքնին խորհրդանշում Է մաքրություն, մեծահոգություն եւ իմաստնություն, ինչպես նաեւ դեպի իրեն Է ձգում բարեկեցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am