Բազմատոննանոց ռուսական անօդաչուի թռիչքը ցուցադրել են տեսանյութում

Armenpress 16:40, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրել Է «Ալտաիր» ծանր անօդաչու թռչող սարքի թռիչքը: bmpd բլոգը հնարավոր Է համարում, որ հոլովակում հայտնվել են դրոնի երրորդ նախատիպի թռիչքային փորձարկումները, որը Կազանում մշակվում Է ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով:

Երեք տոննա քաշ ունեցող սարքը, որի թեւերի բացվածքը 28,5 մետր Է, կարող Է կրել մինչեւ 2 տոննա բեռ, հաղթահարել 10 հազար կիլոմետր տարածություն, հասնել 12 կիլոմետր բարձրության եւ ինքնավար թռիչք իրականացնել մինչեւ երկու օր: Սարքի առաջին նախատիպը թռիչք Է կատարել 2016 թվականի հուլիսին, երկրորդ նմուշն արձակվել Է 2017 թվականի մայիսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am