Զիդանը շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի

Armenpress 14:20, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ շուտով կվերսկսի մարզչական աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները: «Իհարկե, մոտ օրերս ես կվերադառնամ մարզչական աշխատանքի: Դա իմ սիրելի գործն է, որն անում եմ»,-ասել է Զիդանը:

Ֆրանսիացի մասնագետը գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ը 2016 թվականից մինչև 2018 թվականը, որի ընթացքում երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում և դարձել Իսպանիայի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am