Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ավերված կայարանը


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում` Մանհեթենի հարավում, բացվել է Առեւտրի համաշխարհային կենտրոնի մերձակա մետրոյի կայարանը, որը փակ Էր 17 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մետրոյի առաջին գծի Cortlandt Street կայարանը թաղվել Էր Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների փլատակների տակ, որոնց մեջ մխրճվել Էին ինքնաթիռները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ընթացքում:

Այդ օրը զոհվեց շուրջ երեք հազար հոգի, վիրավորվեցին հազարավոր մարդիկ: 17 տարի անց կայարանը շահագործման Է հանձնվել World Trade Center (WTC) նոր անվանումով:

« World Trade Center-ը պարզապես մետրոյի կայարան չԷ: Այն Առեւտրի համաշխարհային կենտրոնը վերականգնելու նյույորքցիների ձգտման խորհրդանիշն Է»,- ասել Է Metropolitan Transportation Authority-ի ղեկավար Ջոզեֆ Լոտան: New York Times-ի տվյալներով նոր կայարանը Նյու Յորքի վրա նստել Է 181, 8 մլն դոլար: Այժմ այն հանդերձված Է նորագույն տեխնիկայով, օրինակ՝ նոր օդափոխիչ համակարգով: Սյուների թվաքանակի նվազեցման շնորհիվ դրանում ավելի մեծ Է տարածքը ուղեւորահոսքի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am