Ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի D/4 խմբում կիսում է 2-3 տեղերը

Armenpress 02:03, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում դեռևս ընթանում  է 2-րդ հորիզոնականում:

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ Ազգերի լիգայում 4-րդ ենթախմբում առաջատարը Մակեդոնիայի հավաքականն է 6 միավորով: 3-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերն են կիսում Հայաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիները: Միավոր չունի Ջիբրալթարի հավաքականը:

Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին՝ Երևանում ընդունելով Ջիբրալթարին, իսկ հոկտեմբերի 16-ին, նույնպես տանը, կմրցի Մակեդոնիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am