Արամ Հակոբյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնությունում 1 միավորով է հետ առաջատարից

Armenpress 01:44, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ մրցաշարի 5-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարսգյանը կիսեցին միավորը մրցակցի հետ: Հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը:

Այս տուրից հետո մրցաշարի առաջատարից մեկ միավորով հետ է մնում Արամ Հակոբյանը:

Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքիայի Գեբզե քաղաքում: Մրցաշարին մասնակցում են 165 շախմատիստներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am