ՀՀ վարչապետը կարևորում է Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը

Armenpress 19:27, 8 Սեպտեմբեր, 2018

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ կառավարությունը պետք է աշխատի Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիական երկրի վերածելու ուղղությամբ: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետն այս մասին ասաց Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում:

Գործարարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորեց տեքստիլի, կոշիկի արտադրության, թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, սննդամթերքի արդյունաբերության, տուրիզմի, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը: «Բայց ընդհանուր առմամբ ռազմավարական առումով մենք պատկերացնում ենք, որ պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիական երկրի վերածելու ճանապարհով, որովհետև դա բխում է նաև մեր անվտանգային միջավայրի կարիքներից»,- նշեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am