Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կոչ արեց ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը

Armenpress 16:06, 8 Սեպտեմբեր, 2018

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին բացահայտված չէ:

Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է: Իհարկե, մենք ունենք հիանալի հարաբերություններ, բայց կարծում եմ, որ դրա վրա չպետք է կանգ առնել: Մասնավորապես, մենք ունենք մեծ ներուժ քաղաքական և տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության առումով և հումանիտար կապերի ամրապնդման հարցում»,- ասաց Փաշինյանը:

Արաքս Կասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am