Սեպտեմբերի 9-ից սկսած յուրաքանչյուր կիրակի ՀՀ նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար

Armenpress 10:39, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչեւ 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրիդարպասները բաց կլինեն հանրության համար:

«Նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am