Հակոբյանը և Սարգսյանը շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության առաջատարներից են  

Armenpress 15:02, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակ տարան Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Երկրորդ տուրից հետո առաջատարների շարքում են Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է  Թուրքիայի Գեբզե քաղաքում: Մրցաշարին մասնակցում են 165 շախմատիստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am