ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրը

Armenpress 11:32, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու լուրերի հետ կապված ոչինչ չեն կարող ասել:

«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Օրաթերթը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ գործի շրջանակներում է Լևոն Երանոսյանը հրավիրվել հարցաքննության՝ միայն հիշեցնելով նրա անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց իրադարձությունների մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am