Կարելի էր հաղթել ավելի մեծ հաշվով. Պիզելի

Armenpress 02:28, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի կարծիքով ընտրանին կարող էր հաղթել առավել շատ գոլերի առավելությամբ:

«Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, քանի որ բոլորը տեղեկություններ ունեն մյուս թիմերի մասին և գիտեն իրենց հակառակորդներին: Կարելի էր հաղթել ավելի մեծ հաշվով: Սակայն շատ կարևորը է, որ առաջին խաղում հաղթանակ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պիզելին:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am