Վարչապետի որոշմամբ Արտակ Քամալյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Armenpress 18:50, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Քամալյանը  նշանակվել գյուղատնտեսության նախարարի տեղակալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Որշման մեջ, մասնավորապես, ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am