Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կկայանա 2019 թվականի փետրվարին

Armenpress 14:45, 6 Սեպտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտության առաջացավ այն բանից հետո, երբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում ներկայացրեց համայնքի արդեն նախկին ղեկավար Արծրուն Ղարիբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Ակունքի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Սիմոնյանը:«Ակունքում այս տարի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն չի կայանա: Մենք հոկտեմբերի 21-ին մարզի 6 համայնքներում ունենք համայնքի ղեկավարի արտահերթ կամ հերթական ընտրություններ, սակայն Ակունքում այն նախատեսվում է անցկացնել 2019 թվականի փետրվար ամսին»,-հավաստեց Վանիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am