Մարդիկ ստիպված են եղել փրկել առյուծին, որի վրա հարձակվել Էին կատաղած Էգ առյուծները

Armenpress 15:21, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաֆարի-բնայգու այցելուներն ականատես են դարձելզարհուրելի տեսարանի՝ ինչպես են Էգ առյուծներն անհասկանալի պատճառով գրոհում արուի վրա եւ քիչ Էր մնում՝ սպանեին նրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ սարսափազդու միջադեպը տեղի Է ունեցել Մեծ Բրիտանիայի West Midland սաֆարի-բնայգում: Կադրերում երեւում Է, թե ինչպես են բազմաթիվ Էգերը շրջապատում միակ արուին, ինչից հետո Էգերը ժանիքներն ու ճանկերը խրում են նրա մարմնի մեջ:

Նրանց գազանային գրոհը տեւում Է մոտավորապես մեկ րոպե, ինչից հետո ընդհարմանը ստիպված են լինում միջամտել սաֆարի-բնայգու աշխատակիցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am