Մահացել է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը

Armenpress 12:23, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 63 տարեկան հասակում մահացել Է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը, որը խաղացել Է «Բոլորն իմ երեխաներն են» (1970-2011 թթ.) եւ «Գլխավոր հոսպիտալը» (1963-ից մինչեւ ներկա ժամանակները) սերիալներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը:

Նրա տվյալներով՝ դերասանին շտապ բուժօգնություն Էր պահանջվել յոգայի պարապմունքներից հետո, սակայն բժիշկները չեն հասցրել նրան փրկել: Մահվան ստույգ պատճառը պարզվում Է: Նշվում Է, որ 1970-1980-ական թվականներին դերասանը թմրանյութերի հետ կապված խնդիրներ Է ունեցել եւ պայքարել Է կախվածության դեմ:

Քրիստոֆեր Լոուֆորդը Պատրիցիա Քենեդիի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի քրոջ, եւ դերասան Փիթեր Լոուֆորդի որդին Էր: Նա նաեւ խաղացել Է «Թերմինատոր-3: Մեքենաների ապստամբությունը» (2003 թ.) կինոֆիլմում եւ նկարահանվել մի շարք այլ սերիալներում: Նա նաեւ որպես թղթակից Է աշխատել Extra հանդեսում եւ իր Symptoms of Withdrawal-ով արժանացել առավել շատ վաճառվող գրքի հեղինակի կոչմանը, որը նա գրել Է 2006 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am