Էդգար Ստեփանյանը կմասնակցի Օմսկում և Աստանայում կայանալիք մրցաշարերին    

Armenpress 12:01, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը կմասնակցի Օմսկում և Աստանայում կայանալիք մրցաշարերին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին հեծանվասպորտի ֆեդերացիայից: Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողություններից հետո ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի լավագույն մարզիկ Էդգար Ստեփանյանի առաջնային նպատակն այժմ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միավորներ նվաճելն է։

Սեպտեմբերի 7-9-ին ՌԴ Օմսկ քաղաքում նա կմասնակցի վարկանիշային միջազգային մրցաշարին, այնուհետև սեպտեմբերի 12-14-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք մրցաշարին, որտեղ ևս խաղարկվելու են Աշխարհի գավաթի միավորներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am